Վերջին երկու օրերի իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես հրաժարվել են Արցախից և թքած ունեն նաև իրենց կողմից գծված հայ-ադրբեջանական սահմանին ապրող մարդկանց ճակատագրի վրա...
Մինչ երկու օր է ինչ Արցախում ընդհանում են բացահայտ ռազմական գործողություններ, որտեղ երկուստեք կան զոհեր և վիրավորներ, կապիտուլյանտ Նիկոլը ծպտուն չի հանում, հանրությանը որևէ բան չի բացատրում և վայելում է իր արձակուրդն՝ ընդամենը մեկ անգամ է ընդհատել այն ու հանդիպել ավտոգազաբալոնների պահով ճանապարհ փակած վարորդների հետ, որ պոպուլիսական որոշում ընդունի ու հեռախոսով հրահանգի իր նախարարներից մեկին խախտել օրենքը...
Վե՛րջ... Արցախ, սահման, զոհեր, վիրավորներ, ենթադրյալ տարածքային և դիրքային կորուստներ, խայտառակ միջազգային վարկանիշ՝ նրան չեն հետաքրքրում և նա իր ենթակա կամ գրպանում գնտվող ինչ-որ շնչավորների միջոցով իրեն երկրպագողներին, ժեխին ու փթիրին համոզում է, որ մենք 30 տարի սխալ ենք ապրել և պետք է մեզ ատող թուրքերի հետ եղբայրություն անեինք կամ էլ, որ Բերձորի համար նիկոլականները պատասխանատու չեն...
Սարսափելի է... Մենք կանգնած ենք պետականության կորստի շեմին...
Բայց ամենաշատը զարմանում են արցախցիների պահվածքից, ովքեր ուղղակի հանդուրժում են հողատու Նիկոլի արցախյան կլոնի՝ դավաճան Արայիկի իշխանությունը...
Հ.Գ. Դուք պատերազմենք, իսկ Նիկոլը ՊԵՏՔ է հանգստանա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել