2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանն առավել մեծ ուշադրություն և հետևողականություն է ցուցաբերում Հայաստանի պաշտոնյաների և օտարերկրյա պատվիրակությունների Արցախ կատարվող այցերին։ Պատերազմից հետո Իլհամ Ալիևը 22 անգամ այցելել է Արցախ` Ի տարբերություն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի և Վահագն Խաչատուրյանի, ովքեր պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ չեն այցելել։ Ավելի, ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնազրկվել են Արցախ այցելությունից կարճ ժամանակ անց։ Իրենց նոր կարգավիճակում Արցախ չեն այցելել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրանց բոլորին Իլհամ Ալիևն արգելել է այցելել Արցախ` բանավոր հանձնարարությամբ։
Վերջին անգամ Արցախ այցելած Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էր, որի այցի կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել կոշտ և դատապարտող հայտարարությամբ։
Հայաստանից միակ բարձրաստիճան պաշտոնյան, որի Արցախ կատարվող այցերը խրախուսվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է։ Վերջին շրջանում նա առավել աչքի է ընկնում Արցախին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ, լիազորված էր կառավարության անունից հրապարակել "6 կետեր" կոչվող խեղկատակությունը և հայտարարել է, որ իր գործունեության ընթացքում գտնվում է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ենթակայության ներքո։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հարաբերությունների ֆոնին` վստահ կարելի է ենթադրել, որ Էդմոն Մարուքյանը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև Իլհամ Ալիևի հատուկ բանագնացն է, որի Արցախ կատարվող այցերը ոչ միայն չեն դատապարտվում, այլև խրախուսվում են Ադրբեջանի կողմից։ Ակնհայտ է, թե դա, որ դեպքում կարող էր հնարավոր լինել։
Հայ ժողովրդի թշնամին ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է, այլև նրա հանցակից ողջ իշխանական խունտան, որոնց պատիժը պետք է լինի փաթեթային և խիստ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել