Պաշտոնապես հայտարարվել է, որ 2022 թվականի հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունենալու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ։ Այդ ձևաչափի վերաբերյալ պայմանավորվածություններն ամրագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններով։ Նախապես հայտարարվել էր, որ այդ օրը պետք է կայանար Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ նիստ, որոնք ձևավորվել են 2022 թվականի մայիսի 23-ին Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի որոշումներով՝ 2022 թվականի մայիսի 22-ին Բրյուսելու ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների հիման վրա։
Փաստորեն, Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունն այս պահին տապալվել է, իսկ Մոսկվայում ընթանում են Ռուսաստանի կողմից նախընտրելի ձևաչափով և բովանդակությամբ գործընթացներ։
Սա պետք է համարել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու պայքարի այս պահի կարևոր ձեռքբերումներից մեկը։
Возможно, это изображение 3 человека
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել