Երկիրը գնում է ընդհատակ, իսկ նույն ժամանակ համաձայն հավաստի տեղեկությունների "Սեռական բռնության Ճգնաժամային կենտրոն" ՀԿ-ն նախարարության միջոցով բուհերին առաջարկում է ներդնել սեռական ոտնձգությունների կանխարգելման տիպային կարգ:
Ընտանիքում կնոջ և տղամարդու դերերի հարցերը լուծելուց հիմա էլ անցել են ուսումնական հաստատություններում սեռական վարքի և գենդերային հարցերի կարգավորմանը:
Եթե մենք ապրեինք ազգային պետությունում սա կդիտարկվեր իմբեցիլության հասնող մառազմ, բայց քանի որ մենք ազգային պետությունը փոխարինել ենք գենդերապետության հետ՝ սա պետք է ընկալել օրինաչափ և ողջամիտ:
Համաձայն այդ նախագծի կրթական համակարգում ներդրվում է բողոքաբերի և սեռական ոտնձգության կատարման մեջ կասկածվող անձի կատեգորիաները: Բայց ամենասոսկալին դա սեռական ոտնձգության հարցերով խորհրդատուն է, որը ուսումնական հաստատության կողմից նշանակված և գենդերային հարցերով վերապատրաստված աշխատակից է, որը տրամադրում է խորհրդատվություն և հարուցում վարույթ՝ ստանալով Սեռական ոտնձգության հարցերով ենթահանձնաժողովի եզրակացությունը: Եվ այս ամենը կատարվում է Զոհակենտրոն մոտեցման հիման վրա: Կիրակոս Գանձակեցին լիներ կասեր՝ խարազանեմ ձեր զոհակենտրոն մոտեցումը:
Իհարկե Արցախի կորստից և հազարավոր մեր զոհերից հետո նման անակնկալներով չես զարմացնի հասարակությանը, բայց այն որ մենք շարունակում ենք մեր արժեհամակարգային դեգրադացիան և անկումը դա ակնհայտ է անգամ կուրությամբ տառապող անձի համար:
Нет описания фото.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել