Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է , որ Ադրբեջանը ուշադիր հետեւում է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին եւ նշել, որ շարժումը հանրային լայն աջակցություն չունի, ըստ նրա, հրապարակում հավաքվում են լավագույն դեպքում հինգ-վեց հազար մարդ։
Ուզում եմ շատ կոնկրետ իշխանության ներկայացուցիչներին հարցնել։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը ճի՞շտ է ասում ։
Լրագրող գործընկերներիս խնդրում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում իշխանության մաս կազմողներին հարցնել, Բայրամովը ճիշտ է , թե՞ ոչ ։
Բայրամովի այս հայտարարության զուգահեռ ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը հերթական սուտն է հայտարարում, թե իբր հայկական կողմը Վարդենիսի ուղղությամբ կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ։
Ամեն ինչ շատ պարզ է , Ադրբեջանը շատ ուղիղ ` այս անգամ ԱԳՆ ղեկավարի մակարդակով ասում է , որ ամեն ինչ անելու է , որպեսզի գործող իշխանությանը հնարավորինս օգնի ու սատար կանգնի, եւ անհրաժեշտության դեպքում սահմանային լոկալ լարվածությամբ նաեւ ցուցարարներին ցրելու փորձ իրականացնի։
Տրամաբանական հարց կարող է առաջանալ. Ո՞րն է թշնամու մոտիվացիան, ինչու՞ է Ադրբեջանը մեղմ ասած իրար խառնվել, եւ փորձում սատարել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությանը։
Առաջարկում եմ հայտնի «100 փաստեր» ժանրի շրջանակներում գրել բոլոր տրամաբանական փաստարկները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել