Տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհրդի առաջին նիստը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհուրդը (այսուհետեւ Խորհուրդ) գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։
Խորհուրդը կարևորել է գործընթացի իրականացումը ներառականության, հանրային վստահության, թափանցիկության և պատասխանատվության սկզբունքներով՝ ընդգծելով հոգևորականների եւ աշխարհականների համախմբմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։
Խորհուրդը ողջունել է Շվեյցարիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալճանյանի որոշումը՝ միանալու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման հայտարարությանն ու ճանապարհային քարտեզին։ Առաջիկա պատեհ առիթով Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալճանյանը կմասնակցի Խորհրդի նիստի։
Նիստում քննարկվել են ճանապարհային քարտեզի անցնցում իրականացմանն ուղղված գործողությունները եւ կայացվել են անհրաժեշտ որոշումներ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/pfbid0UCaf6nSGSVWjBTaUDcXPMWfB2cki6o3LTKrQFuy1LVYcDeYuEUnMhz6EijLF8f97l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



