Shamshyan.com-ի տեղեկություններով հունվարի 4-ին, զենքի և ռազմամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները Ձորաստան-Ներքին Խոտանան խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Porsche Cayenne» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենա, որի վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Բագրատ Ս․-ն գտնվելիս է եղել ոչ սթափ վիճակում և ավտոմեքենան վարել է առանց վարորդական վկայականի։
Պարեկները վարորդին ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանությա գլխավոր վարչության Կապանի բաժին, որտեղ էլ ավտոմեքենայի զննության ընթացքում Բագրատ Ս․-ն բեռնախցիկից ներկայացրել է «BLOW C75» մոդելի ատրճանակ և 2 հատ փամփուշտ, առանց համապատասխան փաստաթղթի։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Բագրատ Ս․-ն ոստիկաններին հայտնել է, որ նշված ատրճանակը պատկանում է իրեն և այն ձեռք է բերել Երևան քաղաքում գտնվող «Գարաժ Մոլ» առևտրի կենտրոնից։
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել