Անդրանիկ Փիլոյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում միակ պաշտոնյան էր, ով նախարար նշանակվելուց հետո այցելել է Արցախ ու դեռ շարունակում էր պաշտոնավարել։ Մինչ այդ Արցախ աշխատանքային այցերից հետո պաշտոններից հեռացվել էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Պետք է ենթադրել, որ Անդրանիկ Փիլոյանի 2021 թվականի փետրվարի 20-ի Արցախ կատարած այցի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր է իմացել, հակառակ դեպքում ջեռուցման կաթսան կամ մի հատ սրճեփ Փիլոյանի տնից շուտ կհայտնաբերվեր։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո դեռևս ոչ մի անգամ Արցախ չայցելած Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի ապրիլի 6-ին բաց ճակատով կնստի 19 անգամ Արցախում եղած Իլհամ Ալիևի դիմաց` զեկուցելու համար բոլոր հանձնարարականների կատարման ընթացքի մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել