ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 8-ի որոշումը՝ Նազելի Բաղդասարյանին ՀՀ Շիրակի մարզպետ նշանակելու մասին։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ մարզպետներին նշանակում և ազատում է ՀՀ կառավարությունը։ ՀՀ կառավարությունը որոշումներ է կայացնում նիստերի ընթացքում։ ՀՀ կառավարության կայքում որևէ տեղեկատվություն չկա 2021 թվականի նոյեմբերի 8-ին նիստ կայացած լինելու մասին։ Ստացվում է, որ կառավարությունը որոշում է կայացրել մարզպետ նշանակելու մասին, առանց կառավարության նիստի։ Իհարկե, դժվար է ասել, թե ինչ պետք է անի Շիրակի մարզում Նազելի Բաղդասարյանն այս չորս օրերի ընթացքում, որ չէր կարող սպասել մինչև նոյեմբերի 11-ի կառավարության հերթական նիստի օրը, սակայն ակնհայտ է մի բան, որ նա պաշտոնում նշանակվել է անօրինական եղանակով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել