ՔՊ-ն այսօր հրապարակել է մի շարք համայնքներում իրենց թեկնածուների անունները։ Սիանք ժամանակին կանխամտածված խախտեցին ՏԻՄ ընտրությունների նշանակման ժամկետները, նոր օրենք ընդունեցին և դրա հիման վրա ազատվեցին մի շարք համայնքապետերից, աիմատական ընդդիմադիր համայնքապետերի դեմ հիմնականում հարուցեցին շինծու քրեական գործեր, նրանց մի մասին էլ նստեցրեցին, նշանակեցին համայնքապետերի ՔՊ-ական ժամանակավոր պաշտոնակատարներ։ Իշխանության մարտավարությունը պարզունակ է և բոլորի համար տեսանելի` քրեական գործերի սպառնալիքը քթներից կախ ունենալով` բազմաթիվ գործող համայնքապետեր կամ սրանց ասած` 《նախկիններ》, կամավոր-պարտադիր սկզբունքով հայտնվելու են ՔՊ ցուցակում, վարչական ռեսուրսով ապահովելու են անհրաժեշտ ձայներ, որից հետո չնչին բացառություններով օգտագործվելու են, փչանան ու գցվեն իշխանության կողմից։
Այս ամենում այնուամենայնիվ մի դրական բան կա` համայնքներում ՔՊ-ին ձայն տվածները իրենց մաշկի վրա ավելի ուժեղ կզգան նիկոլիզմը ու ավելի արագ կհասկանան ինչ չարիք բերեցին իրենց ու մեր գլխին։
Կործանարար նորանոր փուլեր են լինելու` ի դժբախտություն մեր երկրի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել