ԱՄՆ Վիրջինիա նահանգի բնակիչը ծննդյան տորթի մոմերը փչելու համար նախատեսված նոր սարք է հնարել, գրում է New York Post-ը՝ նշելով, որ Blowzee-ի մարտկոցն ակտիվանում է սարքի ներսում փչելիս։
44-ամյա Մարք Ապելտը պատմել է, որ սարքի ստեղծման գաղափարն իր մոտ ծագել է մի քանի ամիս առաջ՝ ընկերների հետ գարեջրի սեղանի շուրջ ունեցած խոսակցությունից հետո։
Նրա խոսքով՝ ընկերներից մեկը պատմել է՝ ինչպես է 6-ամյա մի աղջնակ, փորձելով փչել իր ծննդյան տորթի մոմերը, «թքել ամբողջ տորթի վրա»։
Ընդ որում, սարքի հեղինակը հույս է հայտնել, որ հատկապես կորոնավիրուսի համավարակի օրերին Blowzee-ն մեծ պահանջարկ կունենա։
Նշվում է, որ սարքը վաճառվում է 14,99 դոլարով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել