Blowzee․ ամերիկացին ծննդյան տորթի մոմերը փչելու համար նախատեսված նոր սարք է ստեղծել (Photo)


18:43 , 30 մայիս, 2021

ԱՄՆ Վիրջինիա նահանգի բնակիչը ծննդյան տորթի մոմերը փչելու համար նախատեսված նոր սարք է հնարել, գրում է New York Post-ը՝ նշելով, որ Blowzee-ի մարտկոցն ակտիվանում է սարքի ներսում փչելիս։

44-ամյա Մարք Ապելտը պատմել է, որ սարքի ստեղծման գաղափարն իր մոտ ծագել է մի քանի ամիս առաջ՝ ընկերների հետ գարեջրի սեղանի շուրջ ունեցած խոսակցությունից հետո։

Նրա խոսքով՝ ընկերներից մեկը պատմել է՝ ինչպես է 6-ամյա մի աղջնակ, փորձելով փչել իր ծննդյան տորթի մոմերը, «թքել ամբողջ տորթի վրա»։

Ընդ որում, սարքի հեղինակը հույս է հայտնել, որ հատկապես կորոնավիրուսի համավարակի օրերին Blowzee-ն մեծ պահանջարկ կունենա։

Նշվում է, որ սարքը վաճառվում է 14,99 դոլարով: