Առաջին տեսանյութում ՀՀ ոստիկանապետը թանկ հյուրի ձևաչափով հանցանքի վայրից ուղեկցում է Էրեբունի պլազայում կրակոցներ արձակած ու պատանդներ պահող ենթադրյալ ահաբեկչին:
Երկրորդ տեսանյութում, շուրջ տաս ոստիկան, Ազատության հրապարակից բերման են ենթարկում ՀՀ երրորդ վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Khosrov Harutyunyanին:
Ուշագրավ է՝ երկու օր առաջ էր, ինչ «ՆԻԿՈՎԻԴ. Ախտորոշում և բուժում» վերտառությամբ միջոցառմանը խոսում էի երկակի ստանդարտների և իրավապահ մարմինների իշխանության մահակի վերածվելու մասին:
Եզրահանգում ենք այն ցավալի ճշմարտությանը, որ, անգամ, այս օրհասական պայմաններում, երբ թշնամին տարբեր ուղղություններով ներ է խուժել Հայաստանի Հանրապետության տարածք, մեր անվտանգության դե յուրե երաշխավորները շարունակում են զբաղվել իրենց ներքաղաքական մանիպուլյացիաներով:
Իրավապահ մարմինների իշխող ուժի սպասավորներ, մի՛ մոռացեք, որ դուք և ձեր ընտանիքները ևս չեք խուսանավելու թշնամու ագրեսիայից: Բոլորս նույն նավում ենք, և ժամանակն է անցնեք ձեր պարտականությունների կատարմանը՝ մեկուսացրեք նավարկման տարրական կանոններին չտիրապետող խաբեբա նավապետին, վերցրեք տախտակամածին նետված թիակներն ու թիավարեք՝ փորձելով փրկել նավը ահագնացող ծովից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել