Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն եւ ընտրությունը չեղարկվի:
Թուրքը 3.5 կիլոմետր մտել է Հայաստանի սուվերեն տարածք ու հենց նոր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեզ հորդորեց խուճապի չմատնվել եւ ընդունել իրականությունը։
Ալիեւենք պնդում են, որ իրենք էնտեղ են, որտեղ եւ պիտի լինեին նոյեմբերի 10-ի հուշագրով։
250 ազերի հատել է Հայաստանի պետական սահմանն ու նրանք զարմանալիորեն չեն գերեվարվել որպես դիվերսանտներ եւ փոխարենը Նիկոլ գերագույնը թուրքին հորդորում է ոնց եկել են՝ էնպես էլ գնան։
Դատելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունից, թուրքը չի եկել հենց էնպես գնալու համար։
Թուրքը առանց մի կրակոցի զավթում է Սեւ լճի մատույցներն ու տեղակայվում Գորիսի քթի տակ, առանց մի կրակոցի մտնում է Գեղարքունիքի մարզ, որտեղ երկու օր առաջ մատաղով սրբադասեցին Նիկոլին։
Նիկոլը հայտարարում է, որ իրավիճակը ճգնաժամային է ու Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին։
Ու ինձ մի տեսակ սկսում է թվալ, որ մի X պահի երկրում կրկին կհայտարարվի ռազմական դրություն։
Իսկ ռազմական դրության ժամանակ որեւէ ընտրություն՝ ո՛չ հերթական, ո՛չ արտահերթ անցկացվել չի կարող։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել