«Հաղդելու ենգ» կարգախոսով 44 օր հայ ազգին չարամտորեն խաբած, հազարավոր ջահելների մահվան ուղարկած Արծրուն Հովհաննիսյանը գիրք է հրատարակել, որի օրինակները ծախվում են Երեւանի եւ Գլենդելի գրախանութներում։ Երեւի Արծրունն ադրբեջանական բանակի եւ սիրացի վարձկանների ցամաքային ճեղքման ռազմարվեստի մասին է երկնել։ Հաջորդ իշխանության օրոք Արծրուն Հովհաննիսյանի հանդեպ պետք է քրեական գործ հարուցվի, նա ցուցմունք տա, թե ով է իրեն հրահանգել ազգին նենգորեն խաբել անվերապահ հաղթանակի, տակտիկական նահանջների, տեղական մարտերի եւ այլնի մասին, Լոս Անջելեսում իր համար տուն գնելու լուրը որքանո՞վ է իրական։ 7800 հոգի իրենց կյանքը տվեցին, որ Արծրունը հայտնվի Լոսում ու իրեն Կլազուեւից երեւակայի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել