Գիշերը Մոսկվան ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման։ Խոցվել է մոտ 180 անօդաչու, սակայն հարձակումը դեռ շարունակվում է, նշել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հայտնում է РБК-ն:

Հաղորդվում է, որ տարհանվել են «Շերեմետևո» օդանավակայանի ուղևորները։ Հարված է հասցվել Կապոտնյայի նավթավերամշակման գործարանին և Գոդ Նիսանովին պատկանող «Սադովոդ» առևտրի կենտրոնին։

«ՀՕՊ ուժերը շարունակում են հետ մղել զանգվածային հարձակումը։ Միջոցներ են ձեռնարկվում հետևանքները վերացնելու համար»,- հավելել է Սոբյանինը։

Անօդաչուների հարձակման մասին հայտնել է նաև Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։ Նրա խոսքով՝ դրոնի բեկորներ են ընկել «Բելայա դաչա» առևտրի կենտրոնի տանիքին։

«Հրդեհ է բռնկվել։ Հրդեհի մակերեսի և հնարավոր տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել