Ասում են երկար սպասումից հետո ու տասնյակ տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր իրական անունով է կոչելու Հայոց ցեղասպանությունը և ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչելու է այդ փաստը:
Դժվար չէ գուշակել դրան հաջորդող իշխանական թրքամետ շրջանակների քարոզչության նոր ուղղությունը:
«Պահանջում էիք ցեղասպանության պաշտոնական ճանաչում: Ահա աշխարհի գլխավոր գերպետությունն էլ դա ճանաչեց: Դե հիմա փակում ենք պահանջատիրության էջն ու զբաղվում ենք ժողովուրդների միջև հաշտությամբ ու տարածաշրջանային երկխոսությամբ»:
Որևէ մեկը թող չկասկածի: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ցեղասպանության հնարավոր ճանաչումը լինելու է ոչ թե «պահանջատիրության» ավարտը, այլ դրա նոր ու իսկական էջի սկիզբը:
Իրական պահանջատիրությունը սկսվելու ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումից հետո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել