Ռուսական ռեֆորմատոր Ստոլիպինը 20-րդ դարի սկզբին ասել էր, որ "Նրանց պետք են մեծ ցնցումներ, մեզ՝ մեծ Ռուսաստան"։
"Նրանք" տարբեր հեղափոխական շարժումների անդամներ էին, որոնք կառավարվում էին դրսից, ունեին ծայրահեղական գաղափարախոսություններ։ "Նրանք", այնուամենայնիվ, տապալեցին Ռուսաստանը ու բերեցին միլիոնավոր մարդկային զոհեր։ Սակայն Ռուսաստանը մեծ է ու տարածքային կորուստներն ու միլիոնավոր զոհերը Ռուսաստանի չոչընչացրեցին։
"Նրանք" միշտ կան ու կլինեն, բոլոր երկրներում, որովհետև դա է խաղի կանոնները։ Երբ երկիրը թույլ պետականություն ունի, իսկ հասարակությունը բաժանված է բաժանարար գծերով ու չունի պետականության առանցք, "նրանք" կարողանում են մոլորեցնել հասարակությունները ու նրանց տանել տապալման"։
"Նրանք" այսօր Հայաստանում են, սակայն Հայաստանը տարածքով փոքր է, իսկ բնակչությամբ՝ քիչ, սակայն դա "նրանց" չի կանգնեցնում, անգամ այն ժամանակ, երբ արտաքին ագրեսիայի հնարավորությունը չափազանց մեծ է։ Նրանք հանդես են գալիս որպես երրորդ ուժ, դեմագոգիաներով, սոցիալական ու աշխարքաղաքական ուտոպիաներով։ "Նրանց" մի մասն ազնվորեն հավատում է այդ տեսություններին, սակայն "նրանց" մի փոքր հատվածը, ինչպես միշտ նման պայմաններում, կառավարվում է դրսից։ "Դրսին" պետք են մեծ ցնցումներ, մեծ պատերազմներ, մեծ խառնակչություն։ Դա է մեծ քաղաքականության կանոնները՝ հակառակարդներին թուլացրա ու հրահրի պատերազմներ, դրա միջոցով աշխատիր մեծ փողեր, վերահսկիր առևտրական ճանապարհները, իսկ փոքր երկրներն ու ժողովուրդները մեծ վառարանի համար ընդամենը վառելափայտ են։
Արցախի երկրորդ պատերազմի ժամանակ մենք դրա ականատեսը եղանք, սակայն "նրանք" շարունակում են գործել, շարունակում են օգտագործել սոցիալական դեմագոգիան, աշխարքաղաքական նախասիրությունները, պատմության աղճատված ու պրիմիտիվ մեկնաբանությունները։ "Նրանք" դեռ անելիքներ ունեն, քանի որ Հայաստանն ինչ-որ նշանակություն դեռ ունի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել