Հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան շարունակում է նվերներ ստանալ ծննդյան օրվա կապակցությամբ, որը տեղի է ունեցել հունվարի 20-ին: Այս անգամ նա շքեղ նվեր է ստացել գերմանացի հայտնի դիզայներ Ֆիլիպ Փլեյնից։

- Շնորհակալություն, Ֆիլիպ, - շնորհակալություն է հայտնել Բուզովան դիզայներին՝ իր Instagram-ի Stories բաժնում նկարահանելով նվերը բացելու պահը։

Արհեստական մորթուց պատրաստված դեղին գույնի դիզայներական մուշտակի տիրուհին պատմել է, որ վաղուց է նկատել այդ մոդելը դիզայների սիրելի Լյուցիա Բարտոլիի հագին: Մուշտակը նրան շատ է դուր եկել։

Հիշեցնենք, որ Օլգա Բուզովան եւ Ֆիլիպ Փլեյնը ծանոթացել էին անցյալ տարվա աշնանը: Միասին նրանք ցանկանում են հագուստի աշխարհում ստեղծել «ինչ-որ մեծ բան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել