46-ամյա կոլումբիացի երգչուհի Շակիրան նոր երգ է թողարկել՝ նվիրված իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ բաժանմանը։

Երգում մասնավորապես հետևյալ բառերն են՝ «Փոքրիկ, ի՞նչ է պատահել, սիրահարված չե՞ս, ինչո՞ւ ես նորից ինձ փնտրում, եթե գիտես, որ ես սխալներ չեմ կրկնում, ասա քո նոր սիրելիին, որ ես չեմ պայքարում տղամարդկանց համար։ Ես վիրավորվեցի, երբ տեսա քեզ նոր ընկերուհու հետ: Իմ կյանքն ավելի լավն է դարձել: Այստեղ քեզ այլևս չեն սպասում»: Դրանից հետո նա ավելացնում է. «Հիմա ուզում ես վերադառնալ, ես այդպես էլ ենթադրում էի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել