Ըստ օդում կախված լուրերի՝ նոյեմբերի 9-10-ը կապիտուլյացիան ստորագրելուց հետո, նիկոլն իր մտերմիկ շրջապատում հայտարարել ա, որ իբր ռուսներն են մեղավոր պատերազմի հարցում, որ իբր Պուտինն ա պատերազմը սկսել, և որ ինքն առաջին օրվանից խնդրել ա Պուտինին պատերազմը կանգնացնել, բայց վերջինս մերժել ա իրան: Եվ, երբ նրան հարցրել են՝ բա ինչի՞ են պատերազմի ժամանակ դադարեցրել հայկական զինված ուժերի լրահամալրումը և զորահամալրումը, ու Հայաստանին մատակարարված ռուսական զենքը չի ուղարկել Արցախ, ասել ա, որ բանակն իրեն չի ենթարկվել ու դա էլ ա իբր ռուսի ձեռքի գործը: Հետո հարցրել են՝ բա ՊՆ-ի հրամկազմին ինչի՞ չի կալանավորել, ասել ա՝ նրանց կռիշը Պուտինն ա, իսկ ինքը շատ փոքր մարդ ա, որ նրանց կալանավորի:
Ամենացավալին գիտե՞ք՝ որն ա, որ էդ հավաքված մարդիկ լուրջ են ընդունել Նիկոլի նման գժի զառանցանքն ու ցնորքը: Ավելին՝ ցավը նրանում է, ըստ իս, որ այդ հավաքված մարդիկ ժեխ չեն, կրթված, մեծ կենսափորձ ունեցող, բանիմաց նորմալ մարդիկ են։ Ծանր է գիտակցել, որ նիկոլիզմը չոռի պես կպել ա նույնիսկ նորմալ մարդկանց ու պոկ չի գալիս։
Հ.Գ. Ամենախնդալուն վերջին հատվածն ա. Նիկոլը պատմել ա, որ իբր Աննային էլ ա Պուտինը ուղարկել Արցախի գեներալների մոտ՝ բարոյական աջակցություն ցուցաբերելու, վերահսկելու տրված հանձնարարությունները, դե, ինքն էլ դրա դեմ ոչինչ չի կարողացել անել, քանի որ Պուտինն ա էդ ամեն ինչի ետևում կանգնած:
Հ.Հ.Գ. Ոնց կասեր իմ լավ ընկերը․ «Մերժինք Սերժին, ստացանք գժին», կամ Էդուարդ Շարմազանովը․ «Մերժեցիք Սերժին, դե, ծափահարեք Ալիևին ու Էրդողանին և նրանց կամակատար հողատու Նիկոլին»։ Ընտրել եք, վայելեք գժին, ձեր ընտրածն ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել