Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը կոչ է արել ֆրանսիացիներին չտոնել Ամանորը կորոնավիրուսի տարածման ռիսկերի պատճառով, հաղորդում է Le Journal du Dimanche թերթը:

«Ամանորը տոնելու լավագույն միջոցն այն չտոնելն է»,-հայտարարել է վերանը:

Նա նշել է, որ «կարիք չկա մեկ երեկոյի համար արգելափակել երկիրը մի քանի շաբաթով»:

Վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 2 550 864, հաղորդում է  Գազետա.ru-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել