Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ Ֆրանկոֆոնիայի, միջազգային գործընկերության և արտերկրում բնակվող Ֆրանսիայի քաղաքացիների հարցերով լիազոր նախարար Էլեոնոր Կարուայի հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ բարձր գնահատելով հանդիպումը Հայաստան–Ֆրանսիա բազմաշերտ համագործակցության ամրապնդման, ինչպես նաև կրթության, մշակույթի և ֆրանկոֆոնիայի ոլորտներում հարաբերությունների զարգացման տեսանկյունից։
Կողմերն առանձնակի կարևորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հուշագրերը և դրանցից բխող նոր գաղափարների իրականացումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել 2027 թվականին Երևանում Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի անցկացմանը՝ որպես Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդման, երիտասարդության ներգրավման և ֆրանկոֆոն համագործակցության խորացման կարևոր հնարավորություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել