Մեր ճգնաժամերը

1. Ներքաղաքական ճգնաժամն արդեն գոյություն ունի: Ժամանակի ընթացքում այն ավելի է խորանալու և ավելի է սրվելու: Կխուսափեմ քաղաքացիական պատերազմ եզրույթից, բայց ատելության ու անհանդուրժողականության նման դոզա մեր պատմության մեջ չեմ հիշում: Բախումներն ու հաշվեհարդարն էլ այն մինիմալն է, ինչ տեղի է ունենալու:

2. Արտաքին քաղաքական ճգնաժամը մեզ համար նոր ճգնաժամ է լինելու: Այն ձևավորվելու է՝ հաշվի առնելով նոր տարածաշրջանային իրողությունները, Թուրքիայի տարածաշրջանային ազդեցության մեծացումը, մեր սուբյեկտայնության նվազումը, մեր անվտանգային առաջնահերթությունը և այլ գործոններ:

3. Տնտեսական ճգնաժամն արդեն առկա է: Դիմադրում է միայն բանկային համակարգը լավ հիմքեր ունենալու շնորհիվ: Սակայն երկար չի դիմադրի: Արտաքին ու ներքին ներդրումներ չեն լինելու: Շուկան չի մեծանալու, մենք էլ ոչ մեկի համար հետաքրքիր չենք լինելու: Տնտեսական վնասներն աղետալի են:

4. Բարոյահոգեբանական ճգնաժամն անասելի խորանալու է: Դեմն առնել չի լինելու: Պանդեմիան և փակ սահմանները խանգարելու են արտագաղթին, սակայն դա էլ ժամանակի հարց է: Մենք բարոյապես և հոգեպես գոյություն չունենք: Ազգը չի քնում: Գիշերը, երբ մտնես Ֆեյսբուք, բոլորը օնլայն են ու դեպրեսիվ:

Այս ամենը ունի մեկ լուծում՝ ապաշնորհ կառավարիչների հեռացումն ու որակյալ կադրերի ներգրավումը բոլոր ոլորտնտրում: Եթե, իհարկե, ծրագրված չէ Հայաստանն էլ հանձնել թշնամուն և վերջ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել