Ադեկվադ միաբանության կամավորական ջոկատը և մեր եղբայրներն ու քույրերը հիմա գնում են Եռաբլուր: Մենք հարգանքի տուրք կմատուցենք ընկած մեր եղբայրների հիշատակին, ներողություն կխնդրենք, որ չկարողացանք կանխել այսօրվա խայտառակությունը և թույլ տվեցինք, որ հայտարարվի, որ իրենց զոհն անիմաստ էր: Մենք մեր ընկած եղբայրների մոտ ուխտ կանենք, որ բոլորիս հայրենազրկելու և իրենց մեծագույն զոհը անիմաստ դարձնելու համար մեղավորները պատասխան են տալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել