2015 թվականին նման գրքեր են հայերեն լույս տեսել, և դուք դեռ զարմանում եք՝ այն ինչ այսօր կատարվում է։ Մենք միայն քաղում ենք անցյալում հիմնավորված սերմերի անդառնալի պտուղները։ Իսկ ներկայումս հիմնասերվող գաղափարների պտուղները ապագայում դեռ մեզ կհիշեն։

Առանց գրաքննության այսօր հնարավոր չէ պայքարել գեղագիտական աղբի դեմ։ Ընդ որում ցենզուրան չի ենթադրում ստեղծագործական ինկվիզիցիա, այլ այնպիսի կառուցակարգերի առկայություն, որոնց պարագային ազգային արժեհամարգի դեմ ուղղված գրվածքները տեղ չեն ունենա մեր հասարակությունում և կարգելվեն։

Սույն գրքի հեղինակը հրեական հարուստ ընտանիքում ծնված Քեթի Աքերն է, որի երկերի հերոսները հասարակության բարոյական կարգերը մերժող նիհիլիստներ են և պայքարում են չգրված օրենքների դեմ։

Նրա ստեղծագործությունները առատ են սեռական տեսարանների գռեհիկ նկարագրություններով։ Օրինակ միջազգային ճանաչման արժանացած «Միս ու արյուն ավագ դպրոցում» վեպում, Աքերն քննարկում է արնապղծությունը, մանկապղծությունը, աբորտը, բռնաբարությունը։

Հատկանշական է, որ Գերմանիայի դեռահասների համար վնասակար հրատարակությունների հսկողության դաշնային ծառայության եզրակացության մեջ նշվում է, որ գիրքը «սպառնում է ոչ միայն երիտասարդներին, այլև վտանգավոր է մեծահասակների համար»

Հ․ Գ․ Բղջախոհությունը Հայ Առաքելական եկեղեցու յոթ մեղքերից մեկն է։

Image may contain: 1 person

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել