Եկեղեցի-պետություն հարաբերությունների քննարկման համար մեկ տարի առաջ ստեղծվել էր հանձնախումբ, որի առաքելություններից մեկն էլ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման շարունակականության որոշման հարցն էր: Պարզվում է՝ այս ողջ ժամանակահատվածում ընդամենը մեկ անգամ է մեր Հայ Առաքելական եկեղեցու ներկայացացուչը, ի թիվս տարբեր ՀԿ-ների, ԿԳՄՍ նախարարության հետ մի քանի րոպեով քննարկել հարցը: Այսինքն՝ ստեղծվել է հանձնաժողով, բայց կարաբինաներին պաշտոնական ընդունելության հրավիրող տխրահռչակ նախարար Արայիկը հարկ չի համարում հանդիպել եկեղեցու ներկայացուցիչների հետ և հիմնավորել, թե ինչու են քայլառաստ իշխանություններն ուզում հանել առարկայի դասավանդումը դպրոցներից: Այս հարցը շատ վատ հետևանքներ է ունենալու չարաբաստիկ իշխանությունների համար, աշխարհում քրիստոնեությունը առաջինը Հայաստանն է ընդունել որպես պետական կրոն, որի համար մենք շատ ուրախ ենք և հպարտ: Չենք թողնելու քանդել մեր եկեղեցին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել