Մեծ աղմուկով, ափալ-թափալ, առանց ընդդիմության, մեկ օրվա մեջ մի քանի արտահերթով ընդունված գաղտնալսման մասին օրենքը ընդունվեց մարտի 31-ին։ Այն պետք է գործեր մինչեւ արտակարգ դրության ավարտը՝ ապրիլի 14-ը։ Սակայն պարզվեց, որ լավագույն դեպքում այն կսկսի գործարկվել այսօր՝ ապրիլի 6-ին, քանի որ բազմաթիվ տեխնիկական ու կազմակերպչական հարցեր լուծված չէին։ Ընդ որում, պարզվեց, որ տեղորոշելու ճշգրտությունը 100 մ է, որտեղ կարող են լինել տասնյակ կոնտակներ։ Այս պահի դրությամբ հայտնի չէ՝ արդյոք սկսվել է ծրագրի կիրառումը, թե ոչ․ նախագահի մամլո խոսնակը ողջ օրվա ընթացքում չէր պատասխանում մեր զանգերին։
Ամեն դեպքում, քանի որ օրենքն ընդունելիս պետք է իմանային այս ամենի մասին, լավագույն դեպքում այս օրենքը, ըստ նախնական հաշվարկների, պետք է աշխատեր ընդամենը 8 (ութ) օր։ Այդ ողջ քաղաքական աղմուկը, ռեսուրսների կոնցենտրացիան եւ ֆինանսական ծախսերը ընդամենը 8 (ութ) օրվա համար էին։ Կարծում եմ՝ մեզ խաբում էին․

- Կամ իրենք այն ժամանակ էլ գիտեին, որ արտակարգ դրությունը երկարացնելու են, բայց մեզ չէին ասում,
- Կամ արտակարգ դրությունը հանելուց հետո գաղտնալսման ռեժիմը մնալու է։

Կա նաեւ 3-րդ տարբերակը՝ այս օրենքն ընդամենը բյուջեն տաշելու համար է։

Ի դեպ, պարզվեց, որ բնապահապնության նախարարը տեղեկատվության ազատությունը սահմանափակող 2 տողանոց օրենքի համար 780 հազար դոլար գրանտ է վերցրել։

Իսկ երկրում էլ, պարզվեց, ո՛չ օրավարձով աշխատողներ կան, ոչ էլ նրանց օգնելու համար գումարներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել