Իտալական Լոմբարդիայի մարզում իրավիճակը դեռ դրամատիկ է, բայց որոշ լավ նորություններ երբեմն հույս են տալիս բնակիչներին:

Երկու ամսականից փոքր այս փոքրիկը՝  Լեոնարդոն, հաղթել է կորոնավիրուսի դեմ պայքարում:

Նրան թույլ են տվել դուրս գալ հիվանդանոցից: Այս մասին գրում է բելգիական 7sur7 կայքը։

Leonardo, âgé de moins de deux mois, a été autorisé à quitter hôpital

«Սա հույսի դեմքն է։ Բարի գալուստ տուն, փոքրիկ Լեո », – հպարտորեն հայտնել է Միլանի մերձակայքում գտնվող Կորբետտայի քաղաքապետ Մարկո Բալարինին՝ հրապարակելով փոքրիկի նկարն իր ֆեյսբուքում։

Հազիվ 50 օրական փոքրիկը հիվանդացել էր մարտի կեսերին։ Լեոնարդոն հիվանդանոցում հատուկ խնամքի կարիք չի ունեցել, ընդունել է միայն պարացետամոլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել