ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը վարակվել է COVID-19-ով և ունի թույլ արտահայտված ախտանիշներ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

«Այս գիշեր առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար։ Ներկայումս նա ունի միայն մեղմ արտահյտված ախտանիշներ: Նա կմնա Դելավեր նահանգի Ռեհոբոթ Բիչում գտնվող իր տանը»,- ասվում է փաստաթղթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել