Արդեն տևական ժամանակ է, որ լուրերի թողարկումները մինչ պաշտոնական լրահոսին անցնելն այլևս առաջնային չեն անդրադառնում շփման գծում տեղի ունեցած հրադադադարի խախտման դեպքերին, հաճախականությանը և հակառակորդի կողմից արձակված կրակի քանակին:

Սա պատահական չէ: Այս ամենը ինֆորմացիոն քաղաքականության և առաջնահերթությունների ստորադասման և շեղման տակտիկա է:

Ես հասկանում և ընկալում եմ այն մեծագույն բեռը, որ ընկած է ՊՆ-ի և ԶՈՒ գլխավոր շտաբի պատասխանատուների ուսերին: Համոզված եմ նաև, որ նրանցից տիտանական ջանքեր են պահանջվում մեր երկրի առաջ ծառացած իրական մարտահրավերներին դիմակայելու և ներկայիս քաղաքական իշխանության մտահորիզոնի և անվտանգային քաղաքականության պատկերացումների սինխրոնիզացիայի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել