«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Պաշտպանության նախարարության (ՊՆ) փոխգնդապետ Արթուր Գալստյանը, որը բաժնեմաս ուներ  «ORSIS ARMS» ընկերությունում, եւ իր հորեղբոր տղան՝ Վիլեն Գալստյանը, որն աշխատում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի (ԳՇ) սպառազինության վարչությունում,  զենքերի  մատակարարման մրցույթների կազմակերպման հարցերում կարողանում են  «ֆռռացնել» բոլորին՝ մինչեւ անգամ ՀՀ ԶՈւ ԳՇ պետին,  Պաշտպանության նախարարին, փոխնախարարին, քանի որ կան մասնագիտական նրբություններ:

Սա վերաբերում է նաեւ «Օրսիսի» ապրանքատեսակներին եւ շատ այլ մրցույթների:

Մասնավորապես, «Օրսիսը» հերթական խմբաքանակն է ցանկացել մատակարարել ՊՆ-ին, պայմանագիրը պետք է արդեն կնքվեր անցած տարի, իսկ մրցակից թիմը՝  «Ասպար Արմսը», ներկայացրել է մրցույթին իտալական բարձրակարգ հրացան՝ «Բերետտա»:

Երբ որոշել են այս երկու ընկերությունների ապրանքները փորձարկել՝ որոշելու, թե որն է ավելի լավը, արդյունքում «Բերետտային» հաղթել է «Օրսիսը», ինչը լուրջ փորձագետները, անշուշտ, աբսուրդ են համարում: Բայց դա, ըստ մեր աղբյուրների, զարմանալի չէ, քանի որ Վիլեն Գալստյանի ուղիղ վերահսկողությամբ են կատարվում փորձարկումները, նա է կազմում տեխբնութագրերը, ինչի արդյունքում իրենց ընտանեկան կամ մերձավորների անուններով գրանցված բիզնեսների հետ չառնչվող ընկերությունները դուրս են մնում մրցույթից, թեպետ ավելի բարձր պահանջներ բավարարող ապրանքներ են ներկայացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել