Հարգելի իշխող թիմի ներկայացուցիչներ, էս վերջերս անընդհատ խոսում եք հիբրիդային պատերազմներից, հակաքարոզներից և նման երևույթներից, բայց չե՞ք նկատել, որ կարևոր հանրային պաշտոն զբաղեցրած անձանցից մեկի՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի կայքը ոչ միայն երկար տարիներ զբաղված է ադրբեջանական պրոպագանդան հայկական տիրույթում գեներացնելով, այլ զբաղված է նաև բանակի դեմ միմիայն բացասական անդրադարձումներով։

Սա է անվտանգության խնդիր, երբ կայքը հակաբանակային էմոցիոնալ ազդեցության հարցեր է փորձում լուծել, փորձում սոցիալական դիրքորոշում ձևավորել, որ մարդիկ բանակում չծառայեն։ Հիբրիդային պատերազմի օրինակներից մեկը սա է, զբաղվեք․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել