Խոսում եք հիբրիդային պատերազմներից, բայց չե՞ք նկատել, որ ՀՖՖ նախագահի կայքը երկար տարիներ զբաղված է բանակի դեմ միմիայն բացասական անդրադարձումներով


15:42 , 29 հունվար, 2020
Հարգելի իշխող թիմի ներկայացուցիչներ, էս վերջերս անընդհատ խոսում եք հիբրիդային պատերազմներից, հակաքարոզներից և նման երևույթներից, բայց չե՞ք նկատել, որ կարևոր հանրային պաշտոն զբաղեցրած անձանցից մեկի՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի կայքը ոչ միայն երկար տարիներ զբաղված է ադրբեջանական պրոպագանդան հայկական տիրույթում գեներացնելով, այլ զբաղված է նաև բանակի դեմ միմիայն բացասական անդրադարձումներով։

Սա է անվտանգության խնդիր, երբ կայքը հակաբանակային էմոցիոնալ ազդեցության հարցեր է փորձում լուծել, փորձում սոցիալական դիրքորոշում ձևավորել, որ մարդիկ բանակում չծառայեն։ Հիբրիդային պատերազմի օրինակներից մեկը սա է, զբաղվեք․․․