Iravunk.com-ը գրում է․

Կայացավ AAD.AM 10-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը: Մի շարք հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, պետական պաշտոնյաներ, գործարարներ, հերոսի մայրեր, մարզիկներ եւ տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած տարբեր ոլորտների ներկայացուցիչներ արժանացան պարգեւների՝ համապատասխան անվանակարգերում: Այդ թվում՝ հայ երգարվեստում ներդրած ավանդի համար՝ մրցանակի արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ՊՆ Սպարապետ Վազգեն Սարգսյան մեդալակիր, երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

Ընդունելով մրցանակը՝ Շ. Պետրոսյանն ասաց. «Շնորհակալ եմ այս մրցանակի համար եւ պատիվ ունեմ իմ երգարվեստով եւ իմ բոլոր հնարավորություներով ծառայել հայրենիքիս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել