1,5 տարի առաջ իշխանություններին հրապարակայնորեն հորդորում էի ամնիստիա հայտարարել, չխորանալ անցյալի անարդարությունների և կոռուպցիայի դեմ պայքարի մեջ, դրա փոխարեն ջանքերն ուղղել համակարգային փոփոխությունների իրականացման, հասարակական հարաբերությունների վերափոխման վրա: Նաև զգուշացնում էի, որ անցյալի դեմ պայքարելով խճճվելու են այնտեղ ու մեկ էլ նկատելու են, որ արդեն իրենց թիմակիցներն են ներգրավվում կոռուպցիայի մեջ: Այդժամ արդեն հայտնվելու են անելանելի վիճակում, և ոչինչ արդեն չի փրկի իրենց:

Երկրորդ փոխնախարարն է հայտնվում կոռուպցիոն սկանդալի մեջ, հավելած ՊՎԾ դեպքը: Իսկ որքա՞ն դեպքեր չեն հայտնաբերվում կամ բարձրաձայնվում...

Իշխանությունների կողմից վերը բերված հորդորը հաշվի չառնելն անխուսափելիորեն հանգեցնելու է կոռուպցիայի հաղթարշավի:

Խորհենք հաջորդ իշխանությունների որակի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել