Դիլիջան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկի տարածքում շանը կրակելու վերաբերյալ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը Դատախազությունից ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու, նախաքննություն կատարելու և այդ շրջանակներում անհետաձգելի մի քանի քննչական գործողություններ իրականացնելու ցուցումով: Ուղարկվել է նաև դեպքի վերաբերյալ «ECONEWS.AM» լրատվական կայքի համապատասխան հրապարակումը` դրանում նշված դեպքին վերաբերող հանգամանքները ևս քննության առարկա դարձնելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել