Դատելով արևմտյան և տարածաշրջանում վերջիններիս արբանյակ հանդիսացող տարատեսակ ԶԼՄ-ների և քարոզչական կենտրոնների վերջին հրապարակումներից՝ Իրանում ներքաղաքական իրավիճակի կայունությունն ամենևին էլ ձեռնտու չէ նրանց։

Սկզբնապես փորձ կատարվեց սոցիալական հենքով բողոքի գործողություններին հըթացս հաղորդել էթնիկական լիցք և, այսպես ասած, այդ ցույցերի գագաթնակետին, բռնելով հարմար պահը, ձնագնդի էֆեկտով դրանք տարածել ողջ երկրով մեկ՝ առաջացնելով Իրանում անկայուն իրադրություն, և բանը հասցնել նրան, որ իրավիճակը դուրս գա կենտրոնական իշխանության վերահսկողությունից։ Այս պլանը փաստացիորեն ձախողվեց մի քանի պատճառով։

Դրանցից մեկն էլ ցուցարարների՝ առաջնորդ չունենալն էր։

Եվ, ըստ երեույթին, հենց այս հանգամանքը հաշվի առնելով, արևմտյան քարոզչամեքենան անցել է առաջնորդի կերպարի քննարկմանը, և 2009թ. , «Կանաչների շարժման» առաջնորդներին գովազդելուն ու նրանց շուրջ համապատասխան դրական ֆոն ստեղծելուն և ապահովելուն։

Կարծում եմ, սա է պատճառը, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Միր Հոսեյին Մուսավիի անունը չի իջնում արևմտյան, իսրայելական և արաբական մի շարք լրատվամիջոցների էջերից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել