Միացյալ Նահանգները ծրագրում է առաջիկա օրերին լուրջ հարվածներ հասցնել Իրանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք այսօր երեկոյան նրանց շատ լուրջ հարված կհասցնենք։ Եվ մենք վաղը նրանց լուրջ հարված կհասցնենք։ Եվ նրանք դրա դեմ ոչինչ չեն կարողանա անել», - ասել է նա ամերիկացի ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է նոր ռմբակոծության ենթարկել Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտը։

«Մենք դա կանենք։ Մենք կավերենք «Քըրքի լեռը»։ Փոխանցեք իրանցիներին, որ պատրաստվեն», - ասել է նա ամերիկացի ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

ԱՄՆ-ում «Քըրքի լեռան» մոտ գտնվող օբյեկտ են անվանում Նաթանզի ձեռնարկությունը։ Ամերիկյան որոշ շրջանակներ պնդում են, որ իրանցիները վերսկսել են աշխատանքներն այդ օբյեկտում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել