Այսօր իմ սրտի պատգամավոր, ԱԺ-ում ինձ համար միակ ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Պետորսյանը օրենքի նախագիծ էր ներկայացրել, որը եթե հասարակ լեզվով բացատրեմ, ապա միասեռականներին զագս չընդունել ու երեխա որդեգրել էր արգելում։

Իհարկե, Պետրոսյանն իր ոճի մեջ ավելի բորբոքված նշեց, որ ով դեմ քվեարկի էս նախագիծը օրակարգ մտցնելուն, ուզում ա, որ իր ընտանիքում տենց լինի, իսկ Արարատ Միրզոյանը դրանից բորբոքվեց ու ասաց․ «Դե տենց լավ չի, քֆուր դիր»։

Բա հենց պիտի քֆուր դնի, եթե կա ինչ-որ մեկը, որ կարա դրան դեմ լինի ու համարի, որ դա անիմաստ ա, ապա քֆուրի ա արժանի, բա էլ ինչի՞ պիտի արժանի լինի։ Բա սխա՞լ ա ասել մարդը։ Սխալ բան չի ասել։ Այո՛, պիտի էս օրենքի նախագիծը մտներ օրակարգ, այո՛, պիտի ի սկզբանե էս բոլոր ստոպերը տրվեին, որ վաղը-մյուս օրը նման բանի առաջ չկանգնենք։

Եթե ուզում եք իմանաք, թե ինչ եղավ վերջը, ապա ասեմ՝ օրենքի նախագիծն օրակարգ չի բերվելու, մերժվել է...

Եզրակացությունները՝ ձեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել