Սիմոնյան Ալենը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը:
 
«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,-մասնավորապես՝ ասված է տեքստում:
 
Համաձայնեք, որ Ալենի տարածած տեքստը հնչում է ինչպես  Նիկոլի պոպուլիստական ելույթներից  արված ծաղկաքաղ. հատկապես հատկանշական են առաջին ու վերջին  հատվածները:
 
Հայաստանի Հարատևության անկախության և ինքնիշխանության մասին այս ընթացքում ամենաշատը խոսել է Նիկոլը՝ իր ելույթները եզրափակելով նահատակներին փառք տալով. նպատակը պազ է՝ քողարկել Հայաստանի ոչնչացմանը տանող քաղաքականության իրական բնույթը, պետության ինքիշխանության փաստացի չգոյությունը «սվաղել» այնպես, որ միամիտներին թվա, թե Հայաստանը ոչ թե Իլհամի կրնկի տակ է, այլ հայաստանցիների գրկում, որպեսզի թուլանա հանրային զգոնությունն ու հեշտանա թուրքի գործը: Իսկ երբ այս ամենը համեմվում է նահատակների փառաբանությամբ, իրականության քողարկումն ավելի նատուրալ է ստացվում:
 
ՔՊ-ականները շուտով երդվելու են վերոհիշյալ տեքստն արտաբերելով՝ իրականում, սակայն, Նիկոլին երդում տալով: Երդվելու են չշեղվել այն ծրագրից, որն առաջ է  տանում Նիկոլը, դառնալ նրա լիարժեք հանցակիցն ու վասալը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել