Armdaily.am-ը գրում է.

ԿԳՄՍ-ի կողմից հովանավորված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման շուրջ խոսակցությունները դեռ շարունակվում են: Երգիչ Գոռ Սուջյանը եղել է այն մասնագետներից մեկը, ով հավանություն է տվել այս ներկայացմանը և ստորագրել դրա տակ:

Սակայն ներկայացման շուրջ ստեղծված աղմուկից հետո Սուջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր,որ ինքը նման ներկայացման հավանություն չի տվել:
ArmDaily.am-ի հետ զրույցում երգիչը նշեց, որ իրեն հրավիրել է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը.«Ինձ հրավիրել են որպես մասնագետ, բայց մասնագետն այն մարդ է, ով խորապես տեղեկացված է լինում բոլոր ծրագրերից: Ինձ առաջարկել են, որ ես լինեմ մասնագետ, բայց ես չունեի այդքան ժամանակ: Արա Խզմալյանն է ինձ կանչել, ասաց՝ մենք կներկայացնենք քեզ ծրագրերը, դու ըստ այդմ, քո որոշումը կկայացնես: «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն ինձ ներկայացրել են որպես ասմունքի միջոցառում, որտեղ ասմունքելու են: Ես չեմ իմացել՝ ինչ ֆորմատ է լինելու, որքան գումար է հատկացվել: Ինչը, որ տարօրինակ չի եղել, ես կողմ եմ քվեարկել, ինձանից իմ կարծիքն են հարցրել, ես չգիտեի, որ իմ կարծիքը, որպես մասագիտական է ընդունվելու»:

Հարցին՝ ճի՞շտ է համարում, որ այդ ներկայացման համար 2,7 միլիոն դրամ տրամադրվեր, Սուջյանը պատասխանեց.«Ես շատ քիչ եմ հասկանում, թե ինչին որքան գումար է հարկավոր հատկացնել: Ես հստակ խոսք չեմ լսել, միայն աղմուկ, և ինձ համար անհասկանալի էր ներկայացումը, բայց չեմ կարող ինչ-որ «անուն կպցնել» ներկայացմանը: Բայց ես կողմ չեմ նաև բռնությանը, որը եղավ ներկայացման ընթացքում:Ինքս աշխատում եմ չդիմել Մշակույթի նախարարությանը, մեկ անգամ եմ դիմել նախարարություն, նախկին իշխանությունների ժամանակ աչքաթող է արվել, դրա համար դրանից հետո էլ չեմ դիմում»:

Հարցին՝ հեղափոխությունից հետո կարծում է նախարարությունում ոչինչ չի փոխվե՞լ, ինչո՞ւ այժմ չի դիմում, Գոռ Սուջյանը պատասխանեց.«Հավատացած եմ, որ նախարարությունում շատ բան է փոխվել: Հեղափոխությունից հետո առաջարկել են, որ կաջակեցեն ինձ, բայց ես ոչինչ չեմ ակնկալել նախարարությունից»:

Նկատառմանը՝ շատերը համացանցում պնդում են, որ դուք տեսնելով, որ արձագանքը ավելի շատ բացասական է, դրա համար եք պնդում, թե չեք իմացել ինչի մասին է խոսքը գնացել, Գոռ Սուջյանը նշեց.«Իմ անունը շոշափվեց, ես չէի կարող չարձագանքել: Եթե ձեր անունը շոշափեն և վատ խոսքեր գրեն, չեք կարող չարձագանքել ու ճիշտը չասել: Իմ անունից ապատեղեկատվություն է տարածվում, չէի կարող ես չասեի՝ որն է ճիշտը»:

Նշենք, որ Սուջյանի գրառումը նաև մեկնաբանել էր ԿԳՄՍ-ն.« Ի պատասխան երգչի գրառմանը՝ նախարարությունը գրել է. «Երգիչ Գոռ Սուջյանը գրառում է կատարել, որում նշում է, թե ԿԳՄՍ նախարարը իբր «թյուր ինֆորմացիա» է հայտնել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը` իր հավանություն տալու վերաբերյալ:

Բացի այն, որ գոյություն ունի Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը, որը հրապարակում ենք, հարկ ենք համարում ընդգծել, որ նախարարը իր խոսքում նշել է ոչ թե հավանությունների մասին, քանի որ քննարկումը փակ է եղել, այլ լրագրողների հարցին ի պատասխան հրապարակել է հանձնաժողովի անդամների ցանկը։

Ուշագրավ է նաև այն, որ երգիչն իր տեքստում, ըստ էության, նշել է ճիշտ այն, ինչը գրված է եղել նախարարության պարզաբանման մեջ. նախարարությանը ներկայացված ծրագիրը հայ բանաստեղծների ժամանակակից ընթերցանության բեմադրումն է եղել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել