Ի պատասխան արձանագրմանը, որ Իլհամը խախտել է Վաշնգտոնում նախաստրոգրված պայմանագրի կետերը, որոնցից մեկով ՀՀ-ն ու Ադրբեջանը պարտավորվում են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, քանի որ հայկական տեղանուններին ադրբեջանական անվանումներ է տալիս, ինչպես նաև ֆինանսավորում նրանց, ովքեր պարտավորվում են գիտականորեն հիմնավորել այդ ամենը, ՔՊ-ական Հարությունյան Արայիկը սկսել է Ադրբեջանի հակահայ վարքագիծն արդարացնել՝ հայտարարելով, թե պետք է ամեն ինչին հանգիստ վերաբերվել, քանի որ երկու կողմերի համար էլ հեշտ չէ խաղաղությանն ընտելանալը:

Արայիկի պատասխանը մի տեսակ սյուռեալիստական է ստացվել. զգացվում է, որ հրահանգ ունի՝ մի թթու խոսք անգամ չասելու թուրքերի հասցեին, քանի որ Իլհամը Նիկոլին կարող է պատժել: Ըստ Արայիկի, փաստորեն, միանգամայն բնական է, որ Սևանը պետք է Գյոյչա կոչվի, Երևանն էլ՝ Էրիվան, Սյունիքը՝ Զանգեզուր և այլն, քանի որ Իլհամի հոգեբանությունն այդպիսին է. նա դժվարությամբ է ընտելանում խաղաղ ապրելու կանոններին, իսկ ահա Նիկոլի մոտ, փաստորեն, հակառակն է: Միակ սուբյեկտը, որ խաղաղության մեջ ապրելու պատրանքներով է տարված, ՔՊ-ակա, Հայաստանն է: Ադրբեջանն անդադար զինվում ու պատրաստվում է, ՆԱՏՕ-ն չի թաքցնում ՌԴ-ի հետ պատերազմելու իր ցանկությունը, Իրանի դեմ Նեթանյահուն նոր պլաններ է կազմում, իսկ ահա մի ինչ-որ Նիկոլ այստեղ հայ ժողովրդին «կրթում է» ու համոզում, թեինքն իրական խաղաղարար է: Արայիկը թքած ունի այն փաստի վրա, որ Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում է ինտենսիվ հակահայ քարոզչություն, պատմական ֆալսիֆիկացիաների է դիմում՝ հիմնավորելու Հայաստանի տերիտորիայի նկատմամբ իր իրավունքը:

Հետաքրքիր է՝ իսկ Արայիկի համար Իլհամը նոր անուն դեռ չի՞ մոգոնել, թե՞ դա լուրջ հարցերի ֆոնին թուրքերի համար խիստ երկրորդական է դարձել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել