Armdaily.am-ը գրում է.

BBC ռուսական ծառայության կողմից երեկ հրապարակված նյութից հետո իրավական քաղաքական շրջանակներում բազմաթիվ հարցեր են առաջացել, մասնավորապես, եթե նյութերը լրագրողին փոխանցվել են ՀՔԾ-ից, ապա ինչու Մարտի 1-ի գործով մեղադրյալների շարքում գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) ներգրավված չէ։

Ինչպե՞ս կարող էին ՀՔԾ-ից նման հույժ կարևոր փաստաթղթերը հայտնվել լրագրողի ձեռքում, Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացության մեջ սպասվո՞ւմ են արդյոք փոփոխություններ։

Հնչող հարցերի պատասխանները իրավասու են տալ երկու գերատեսչություն՝ Հատուկ քննչական ծառայությունն ու գլխավոր դատախազությունը, մինչդեռ, դեռ երեկվանից

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օգանջանյանի հեռախոսահամարը անջատված է, իսկ դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ այս թեմայի շուրջ որևէ մեկնաբանություն առայժմ չի տալու և որևէ հարցի չի պատասխանի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել