Ըստ դատախազության՝ դրանք ուսումնասիրվում են Քրեական օրենսգրքի «ատելություն կամ թշնամանք հրահրող խոսքին և նյութերի տարածման» վերաբերյալ հոդվածով (329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ)։
Ապրիլի 10-ին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում անհայտ անձը վիրավորական և նվաստացուցիչ արտահայտություններ էր հնչեցրել արցախցի կանանց հասցեին՝ նշելով, որ «պիտի մի հատ ղարաբաղցի չմնա այստեղ»։
Ապրիլի 14-ին քաղաքացիներ Էրիկ Բեգլարյանը և Անաստաս Իսրայելյանը այս դեպքի վերաբերյալ Գլխավոր դատախազություն էին ներկայացրել առերևույթ հանցագործության մասին հաղորդում։ Ապրիլի 16-ին նման հաղորդում է ներկայացրել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։
Չնայած արցախցիների նկատմամբ ատելության խոսքի և վիրավորական հայտարարությունների վերաբերյալ որոշ դեպքերում իրավապահները նախաձեռնում են վարույթներ, դրանք հաճախ ամիսներով մնում են նախաքննության փուլում, և որևէ անձ չի ստանում մեղադրյալի կարգավիճակ։
ՍիվիլՆեթի հետ զրույցում իրավապաշտպան Աննա Մելիքյանն ասաց, որ թեև ատելության խոսքը քրեականացված է, իրավապահների արձագանքը խիստ ընտրղական է:
«Եթե իշխանության դեմ է ուղղված կամ նրանց մերձ շրջանակներին, քննությունը կարծես թե իրականացվում է ավելի արագ, և գործերը հասնում են դատարան: Երբ որ մենք տեսնում ենք այլ խմբեր, որոնք պետք է պաշտպանվեն, անգամ եթե քրեական գործ է հարուցվում, դրա ընթացքի, այդ նաև հանգուցալուծման մասին կարծես թե տեղեկություններ չեն լինում»,- ասաց իրավապաշտպանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



