Հետաքրքիր և տարօրինակ մի փաստ...

Եթե օրենք է խախտում գործարարը, բժիշկը, հասարակ ՀՀ քաղաքացին, ապա նրանք պետք է պատժվեն,
բայց եթե օրենքը խախտվում է իշխանության «դաբռոյով», ապա պատժից պետք է խուսափեն:

Եթե իրավախախտման մասին հաղորդում է տալիս առողջապահության «նախարարը», ապա դա արդարացի է, իսկ եթե սովորական քաղաքացի, ապա «նախարարի» ասելով պետք է «պասլատ անել» քաղաքացուն...

Հարգելի իշխանության ներկայացուցիչներ, դուք սրանով ստեղծում եք կրկնակի ստանդարտների կիրառման նախադեպեր, որոնք ձեզ վրա էլ են կիրառվելու:

Սա նախազգուշացում է, ընդունեք ի գիտություն և շտկեք ձեր սխալները. օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել