Եթե իրավախախտման մասին հաղորդում է տալիս «նախարարը», ապա դա արդարացի է, իսկ եթե սովորական քաղաքացին, ապա պետք է «պասլատ անել»


11:24 , 20 հունիս, 2019

Հետաքրքիր և տարօրինակ մի փաստ...

Եթե օրենք է խախտում գործարարը, բժիշկը, հասարակ ՀՀ քաղաքացին, ապա նրանք պետք է պատժվեն,
բայց եթե օրենքը խախտվում է իշխանության «դաբռոյով», ապա պատժից պետք է խուսափեն:

Եթե իրավախախտման մասին հաղորդում է տալիս առողջապահության «նախարարը», ապա դա արդարացի է, իսկ եթե սովորական քաղաքացի, ապա «նախարարի» ասելով պետք է «պասլատ անել» քաղաքացուն...

Հարգելի իշխանության ներկայացուցիչներ, դուք սրանով ստեղծում եք կրկնակի ստանդարտների կիրառման նախադեպեր, որոնք ձեզ վրա էլ են կիրառվելու:

Սա նախազգուշացում է, ընդունեք ի գիտություն և շտկեք ձեր սխալները. օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար: