Գասպարիին շշով հարվածելու մասին

Իհարկե, որևէ տեսակ բռնությունը որևէ մեկի հանդեպ անընդունելի երևույթ է՝ անկախ նրանից, թե ինչն է հանդիսացել դրա պատճառ։ Մի քանի նկատառում այս աղմուկի մասին․

1. Ես չտեսա, որ էն մարդիկ, ովքեր հիմա դարձել են Գասպարիի մանկության ընկերներ, ասեն, որ չի կարելի մարդուն անվանել մարդասպան, վիրավորական արտահայտություններ անել իր և իր ընտանիքի, ընկերների հանդեպ և այսպես շարունակ։ Այսինքն՝ ստացվում է՝ ամեն ինչ ցենտր էր, մեկ էլ մեկը որոշեց շշով հարվածել։ Մանիպուլյացիաներից խուսափելու համար կրկնում եմ, որ դեմ եմ բռնության ցանկացած դրսևորումներին, պարզապես պետք է լինել օբյեկտիվ։

2. Ծիծաղելի է, թե ինչպես են ոմանք փորձում այս համատեքստում Գասպարիին դարձնել ինչ-որ շատ լուրջ, ադեկվատ, ծանրակշիռ կերպար, ու դա այն դեպքում, երբ հենց իրենք (ու առհասարակ գրեթե բոլորը) նախկինում ծաղրել են իր՝ մեղմ ասած ոչ ադեկվատ պահվածքը (երբևէ իրեն կանգնած չտեսնելու մասին կատակները՝ դրան օրինակ)։ Անձամբ ես խորը կասկածներ ունեմ, որ այդ մարդը հոգեկան լուրջ խնդիրներ ունի, բայց դա բուն ինցիդենտի հետ կապ չունի իհարկե, կապ ունի բացառապես դրա մեկնաբանման հետ մանիպուլյացիայի տեսակետից։

3. Եթե մեկը հիմա գոռա «Նիկոլ մարդասպան», վստահաբար կգտնվի նա, ով նույն ձև կարձագանքի դրան, ու էդ ժամանակ դուխով քայլառաստներն ու ֆեյքերը տեղ չեն թողնի քոմենթներում իրենց հրճվանքով, թե էս ինչ լավ բան եղավ, ինչ ճիշտ բան։ Ասածս այն է, որ երկակի ստանդարտները վատ բան են։ Չի կարելի մարդուն անտեղի (օբյեկտիվորեն եւ իրավական տեսակետից) վիրավորել կամ հանդուրժել այդ երևույթը մեկի հանդեպ ու հակառակը վարվել մյուսի պարագայում։

Ամփոփում․ տեղի է ունեցել վատ միջադեպ, որը պետք է ստանա լուծում բացառապես օրենքի սահմաններում։ Պետք չէ հերոսացնել կամ արհեստականորեն կարևորել խրոնիկ ոչ ադեկվատ վարքագիծ դրսևորող անձնավորությանը, ինչ ա թե հարված է ստացել իր հերթական ոչ ադեկվատ պահվածքի պատճառով, միևնույն ժամանակ չի կարելի արդարացնել բռնությունը՝ իբրև այդ երևույթի արձագանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել