Էրդողանի համար կիրակի օրվա ՏԻՄ ընտրություններն էնքան կարևոր են, որ մարդը մոտավորապես 50 օր ա՝ բացարձակ ուրիշ բանով չի զբաղվում՝ բացի նախընտրական քարոզից։ Նա եղել է երկրի գրեթե բոլոր շրջաններում կազմակերպվող բազմահազարանոց ցույցերի հիմնական ելույթ ունեցողը։ Տեսե՛ք, կից նկարում նախագահի՝ այսօրվա (մարտի 29-ի) աշխատանքային գրաֆիկն է. մի օրում՝ ութ ցույց, ՈՒԹ։ 

Մնում է հասկանալ, թե ովքեր են կատարում 65 տարեկան նախագահի հիմնական պարտականությունները։ Իմիջիայլոց, ըստ թուրքական օրենքի, նախագահը պետք է չեզոքություն պահպանի ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ 

Տիմ ընտրությունների մասին իմ ծավալուն հոդվածի հղումը շուտով կդնեմ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել