Էրդողանի համար կիրակի օրվա ընտրություններն էնքան կարևոր են, որ մարդը մոտ 50 օր է, բացի նախընտրական քարոզից, ուրիշ ոչ մի բանով չի զբաղվում


14:29 , 29 մարտ, 2019

Էրդողանի համար կիրակի օրվա ՏԻՄ ընտրություններն էնքան կարևոր են, որ մարդը մոտավորապես 50 օր ա՝ բացարձակ ուրիշ բանով չի զբաղվում՝ բացի նախընտրական քարոզից։ Նա եղել է երկրի գրեթե բոլոր շրջաններում կազմակերպվող բազմահազարանոց ցույցերի հիմնական ելույթ ունեցողը։ Տեսե՛ք, կից նկարում նախագահի՝ այսօրվա (մարտի 29-ի) աշխատանքային գրաֆիկն է. մի օրում՝ ութ ցույց, ՈՒԹ։ 

Մնում է հասկանալ, թե ովքեր են կատարում 65 տարեկան նախագահի հիմնական պարտականությունները։ Իմիջիայլոց, ըստ թուրքական օրենքի, նախագահը պետք է չեզոքություն պահպանի ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ 

Տիմ ընտրությունների մասին իմ ծավալուն հոդվածի հղումը շուտով կդնեմ այստեղ։